Բեռլինի պատի փլուզումից հետո Արեւելքի եւ արեւմուտքի միջեւ սահմանները բացվեցին: Արդեն մի քանի տարի է ինչ Արեւելյան Եվրոպայի բազմաթիվ ուսանողներ հնարավորություն են ստացել ուսումը շարունակել Ֆրանսիայում, հատկապես Էքս-Մարսելի Ակադեմիայում : Նրանց թիվը անընդհատ աճում է : Ոմանք մնում են մեր շրջանում, համալրում ժողովրդական կրթության հաստատությունները, տեղական ձեռնարկությունները, հիվանդանոցները եւ այլն…
Այս երեւույթը հաշվի առնելով է, որ ծնվեց մի ընկերական կառույցի շուրջ համախմբվելու գաղափարը : Այսպիսով, 2006 թվականին մենք ստեղծեցինք Cap d'Est (Արեւելյան Եվրոպայի երկրների բարեկամների շրջանակ) ընկերակցությունը, որը համախմբում է Արեւելյան Եվրոպայի երկրներից եկած ուսանողներին եւ մասնագետներին :
Մի քանի բառով, Cap d'Est ընկերակցության նպատակն է կազմակերպել տարբեր մշակութային, կրթական եւ սպորտային միջոցառումներ` Ֆրանսիայում պահպանելու եւ զարգացնելու համար Արեւելյան Եվրոպայի երկրների մշակույթն ու սովորույթները : Մեր ինտերնետային կայքում դուք ավելի մանրամասն տեղեկություններ կստանաք ընկերակցության առաքելությունների մասին :
Մեր ընկերակցության հայտանշանը ցորենի հասկն է : Նախ եւ առաջ, որովհետեւ հասկը վերածննդի խորհրդանիշ է, ապա նաեւ որովհետեւ մենք նման ենք ցորենի հատիկների` ողղված տարբեր կողմեր, բայց միավորված միեւնույն ցողունի վրա :
Ընկերակցության դռները բաց են բոլորի առաջ : Միասին մենք կարող ենք ստեղծել ամուր ընտանիք եւ իրագործել մեր ծրագրերը :
Աղասի Ղազարյան
նախագահ